Փորձագետները կանխատեսել են, թե կորոնավիրուսային պանդեմիայի ավարտից հետո զբոսաշրջիկները երբ կարող են վերսկսել ճանապարհորդությունները:

Daily Star-ի փոխանցմամբ՝ ճանապարհորդ լրագրող Էոգան Քորրին ենթադրում է, որ աշխարհով մեկ ճանապարհորդությունը կվերսկսվի ոչ շուտ, քան 2020-ի աշնանը:

Քորրին նշել է, որ այդ ժամկետներն ուղղակիորեն կախված են նաև նրանից, թե արդյունաբերության վերականգնման համար որքան ժամանակ կպահանջվի:

Լրագրողը հույս ունի, որ ինքն ինքնաթիռում կլինի արդեն այս տարվա սեպտեմբերին: Բայց նա շեշտում է, որ տպավորություն ունի, թե դա տեղի կունենա միայն 2021 թվականի գարնանը:

Այսքան ժամանակ, ըստ ճանապարհորդի, գուցե անհրաժեշտ լինի, որ «ամեն ինչ նորից լիարժեք գործի»: