Շանսոնի 66-ամյա թագուհի Լյուբով Ուսպենսկայան հետեւորդներին ուրախալի լուր է հայտնել. նա սիրահարվել է։ Այս մասին երգչուհին հայտնել է Instagram-ի իր էջում։
Շանսոնի թագուհին լուսանկար է հրապարակել, որում վարդագույն զգեստով եւ սեւ կոշիկներով նստած է բազմոցին եւ մտածկոտ հայացքով մի կողմ է նայում։
«Ես սիրահարվել եմ։ Եվ զգացել եմ, այդ տղամարդուն սպասել եմ ամբողջ կյանքում…»,- իր միկրոբլոգում անսպասելիորեն գրել է Ուսպենսկայան։
Երկրպագուները հիացմունքով են արձագանքել նոր սիրելիի մասին նրա հայտարարությանը։ Նրանք զույգին երջանկություն են մաղթել ու խնդրել հրապարակել ընտրյալի լուսանկարը։