Ուսումնասիրելով վերջերս հրդեհի բռնկված Փարիզի Աստվածամոր տաճարի պատերի նյութը՝ մասնագետները ձգտում են ոչ միայն համալրել լեգենդար տաճարի պատմության վերաբերյալ դեռևս անհայտ էջերը, այլ նաև ավելի լավ ուսումնասիրել միջնադարի կլիմայական և այլ հետաքրքիր առանձնահատկություններ:

Պաշտոնապես նշվում է, որ տաճարը սկսել են կառուցել 1163 թ. և ավարտել են երկու հարյուրամյակի ընթացքում: Ըստ տաճարի էքսկուրսիաների ղեկավար Օլիվիե դե Շալուսի՝ շինարարները ստիպված են եղել բարձրանալ ավելի քան 60 մ բարձրություն ունեցող քարե կառույցի վրա ամեն օր, սակայն թե ինչպես են դա արել, դեռևս անհայտ է:

Չարաբաստիկ հրդեհը հասանելիություն է տվել կառույցի՝ նախկինում գաղտնի մասերին: Մասնագետները նախատեսում են հետազոտության ենթարկել մետաղական տարրերը, տանիքի կապարե ծածկը, գույքագրել տարատեսակ դետալներ: Արդեն պարզվել է, որ տանիքի կաղնե ծածկոցը պատրաստվել է ծառերից, որոնք այսպես կոչված միջնադարյան տաք ժամանակաշրջանում (XI-XIV դդ.) են աճել: Նյութի հետագա ուսումնասիրությունը թույլ կտա հասկանալ, թե ինչպես է կլիման փոխվել այդ ժամանակաշրջանի ի վեր՝ մինչ այսօր: