Ինչպե՞ս է կարանտինն ազդում հոգեկան առողջության վրա: Հետազոտողները փորձել են պատասխանել այդ հարցին նոր ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Psychiatry Research գիտական ամսագրում:
Ուսումնասիրության մեջ ասվում է, որ մարդիկ, որոնք ապրում են կորոնավիրուսից ամենից շատ տուժած տարածաշրջաններում, մենթալ առողջության հետ կապված խնդիրներ են ունեցել: Նրանք բողոքել են դիսթրեսից, ֆիզիկական եւ հոգեկան առողջության եւ կյանքից բավարարվածության մակարդակի նվազեցումից:
Ուսումնասիրությունը նաեւ ցույց է տվել, որ մարդիկ, որոնք ինքնամեկուսացման ժամանակ օրական 2,5 ժամ ֆիզիկական ակտիվությամբ են զբաղվել, ավելի մեծ սթրեսի են ենթարկվել, քան նրանք, ովքեր ֆիզկուլտուրային տրամադրել են օրական 30 րոպե:
med.news.am