Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) տեղադրված լուսանկարում Մարիամն ամբողջությամբ սեւ հագուստ է կրում՝ շապիկ, պիջակ, լայնեզր գլխարկ։ Դերասանուհին նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին։ «Բարի առավոտ»,- հրապարակումն այսպես է մակագրված։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին բեժ գույնի վերարկու էր կրում։ Մարիամը հավաքել էր մազերը ու գեղեցիկ շպարված էր։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ ոճային ու թրենդային պայուսակը, ժամացույցը։ «Ու ինչու ես եկել, չգիտեմ։ Ինչպես ուզել ես՝ էդպես էլ արել եմ։ Չկամ։ Բայց քանի եկել ես՝ ասա՝ ինձ կյանքից ջնջելով, ունեցածդ կորցնելով մի բան գտար, Ու, եթե գտար․․․ Գտածդ ինձ կորցնելուն արժե՞ր․․․Գնա…»,- մեկնաբանություններում մեջբերել էր նա։