Ռեփեր Ջիգանի կինը՝ Օքսանա Սամոյլովան, որի ընտանիքի շուրջ վերջին շրջանում ամուսնալուծության մասին լուրեր են շրջանառվում, որոշել է մեկնաբանել իրավիճակը: Նա չի բացահայտել մանրամասները, սակայն երկրպագուներին կոչ է արել հասկանալ նրան եւ չանհանգստացնել։  Դատելով նրանից, որ նա գրում է իր հարաբերությունների մասին անցյալ ժամանակով, երաժշտի հետ ամուսնությունը չի արդարացրել նրա ակնկալիքները:

«Ես գիտեմ, որ բոլորը մանրամասներ եւ պարզաբանումներ են ուզում, բայց թույլ տվեք լսել եւ լսել միայն ինքս ինձ: Գուցե մի օր ես կիսվեմ իմ պատմությամբ, բայց հաստատ ոչ հիմա: Ամեն դեպքում այն ամենը, ինչ եղել է, իզուր չէր, որովհետեւ մեր միությունն ինձ նվիրեց ամենամեծ երջանկությունը՝ իմ հրաշալի երեխաներին», — գրել է Սամոյլովան։

Երկրպագուները մեկնաբանություններում տարբեր կերպ են ընդունել լուրը։

 

«Իմաստուն կին», «Օքսանա, ախր ինչպե՞ս կլինի այդպես», «Դուք պարտավոր չեք պատմել ձեր ամուսնու «սխրագործությունների» մասին: Դուք ավելիին եք արժանի» «Ուրեմն, ամեն դեպքում վերջ։  Ցավալի է...», - գրել են հետեւորդները։