Ռուս հայտնի կոմպոզիտոր, երգիչ Իգոր Նիկոլաևը երկկողմանի թոքաբորբով է հիվանդ, այս ախտորոշումը տվել են մարտի 26-ին Մոսկվայի գլխավոր հիվանդանոցում: Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, գրում է «Космомольская правда»-ն:

Կորոնավիրուսով վարակված լինելու հնարավորությունը ստուգելու համար նրան թեստավորել են և սպասում են պատասխանին:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նույն գանգատներով հիվանդանոց էր դիմել Լև Լեշչենկոն: Հետազոտությունից հետո հաստատվել էր, որ նա վարակված է կորոնավիրուսով:

Իգոր Նիկոլաևի առողջական խնդիրներն ի հայտ են եկել Լև Լեշչենկոյի հետ հանդիպումից հետո: 78-ամյա Լև Վալերիանովիչը նոր էր վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներում շրջագայությունից: Նա չի կարողացել մնալ կարանտինում, գնացել է հայտնի պրոդյուսեր Ալլա Կրուտոյի ծննդյան տոնին։  Այստեղ էլ շփվել է Նիկոլայ Բասկովի, Օլեգ Գազմանովի, Ալեքսանդր Բույնովի, Իրինա Ալեգրովայի, Ալսուի, Վալերի Լեոնտևի, Անի Լորակի, Ալեքսանդր Սերովի և այլ հայտնիների հետ: Երգչի կինը՝ Յուլյա Պրոսկուրյակովան, գրել է.

«Խնդրում եմ հանգստացեք և մեզ էլ հանգիստ թողեք: Եթե դուք այդքան անհանգստանում եք՝ թողեք մեզ հանգիստ և եկեք սպասենք արդյունքներին»: