Դերասանուհի Մերի Երեմյանն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում։ Իր միկրոբլոգում դերասանուհին պարբերաբար լուսանկարներ է հրապարակում՝ ներկայացնելով իր ոճային կերպարները։
Դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել, որում գարնանային կերպարում է։ Մերին հետաքրքիր նախշերով զգեստ է կրում, կապույտ վերարկու։ Նա բաց գույնի երկարաճիտներ է ընտրել, արձակել գեղեցիկ հարդարված մազերը։ Դիմելով երկրպագուներին՝ Մերին գրել է. «Ի՞նչ դիտել այսօր․ ֆիլմեր/սերիալներ կառաջարկեք»։
Հետեւորդները ֆիլմեր են առաջարկել, բայց չեն մոռացել նաեւ հաճոյախոսություններ անել Մերիին. «Շատ սիրուն»։