Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը հետաքրքիր ֆոտոշարքից մի քանի լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին մինիմալիստական կերպարում է։ «Կյանքի սեւն ու սպիտակը…»,- հրապարակումն այսպես է մակագրել Մարինկան, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ են արել Մարինկային. «Տիկնիկ», «դու յուրահատուկ ես»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին մուգ գույնի բլուզ էր կրում։ Նա արձակել էր մազերը, բաց գույնի գլխազարդ ընտրել։ Մարինկան արտահայտիչ շպար էր ընտրել՝ ընդգծելով շուրթերը։