Հղի կնոջ ջրերը գնացել են, երբ զուգարանի թղթի բաժանմունք է գնացել կորոնավիրուսային վարակի բռնկումից առաջացած ցայտնոտի ժամանակ: Խանութում գտնվող բուժքույրն ու հրշեջները ընդունել են ծնունդն , իսկ խանութի մենեջեր Ջեսիկա Հինքլը սավանով փակել է՝ կնոջը կողմնակի հայացքներից պաշտպանելու համար:
45 րոպե անց շտապօգնությունը ծննդկանին ու նորածնին տարել է: Հաճախորդները ուղեկցել են նրանց ուրախ բացականչություններով ու ծափերով: Հինքլը լրագրողներին ասել է, որ հաջորդ օրը զանգահարել է կնոջը և իմացել, որ երկուսն էլ լավ են:
Զուգարանի թղթի և առաջին անհրաժեշտության ապրանքների աճող պահանջարկը նկատվում է աշխարհի շատ երկրներում, նաև Հայաստանում։ Խուճապը սրում են սոցցանցերում պարբերաբար հայտնվող դատարկ խանութների դարակաշարերի և ծանրաբեռնված մթերային սայլակների լուսանկարները: