Նիդերլանդներում Ամստերդամի հայտնի Կարմիր լապտերների թաղամասում մարմնավաճառները մնացել են առանց աշխատանքի՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այս մասին գրում է Reuters-ը:
Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Նիդեռլանդների իշխանությունները մարտի 15-ին որոշեցին փակել Կարմիր լապտերների թաղամասի բոլոր սեքս-օբյեկտները: Որոշումը ծանր հարված հասցրեց մարմնավաճառների եկամուտներին:
Այդ պատճառով մարմնավաճառները քրաուդֆանդինգ են կազմակերպել, որպեսզի գումար հավաքեն ճգնաժամից առավել շատ տուժած գործընկերներին աջակցելու համար: Մեկ օրում նրանք հավաքել են 4,4 հազար եվրո: Կազմակերպիչները պլանավորում են 40 եվրո տրամադրել հաճախորդների կորստից ամենաշատը տուժած մարմնավաճառենրին:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Նիդեռլանդներում սեքս-ոլորտում աշխատում է մոտ 25 հազար մարդ, որոնց մեծ մասը կանայք են: Այնուամենայնիվ, կազմակերպությունը ենթադրում է, որ մարմնավաճառների թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ շատերը գաղտնի են աշխատում: