Միֆ 1. մի քիչ կարելի է
Սա կոպիտ սխալ է: Եթե չեք կարողանում ալկոհոլ ընդունել, ապա առողջության հետ կապված խնդիրները կարող են առաջանալ անգամ ամենաթույլ խմիչքի առաջին կաթիլից: Ապացուցված է, որ թեկուզ մի կում, սակայն սիստեմատիկաբար ալկոհոլ ընդունելու դեպքում ալկոհոլամոլության առաջացման ռիսկը նույնքան է, որքան կլիներ հաճախ ու շատ խմելու դեպքում:

Միֆ 2. միայն կանացի ալկոհոլամոլությունը չի բուժվում
Եթե մարդն ունի կամք ու ցանկություն, ապա ալկոհոլամոլությունը կբուժվի՝ անկախ այդ մարդու սեռից: Մարդու մոտ ալկոհոլամոլության առաջացման մեջ մեծ դեր են ունենում տարիքը, առողջությունը, գենետիկան և համակարգային պաթոլոգիաները:

Միֆ 3. ալկոհոլը բարձրացնում է դիմադրողականությունը
Մասաչուսեթսի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները եկել են եզրակացության, որ ալկոհոլային խմիչքները քայքայում են օրգանիզմի պաշտպանիչ ուժերը: Արյան մեջ ալկոհոլի առկայությունը խոչընդոտում է բջիջներին արտադրել ինտերֆերոն և հրահրում է քաղցկեղ:

Միֆ 4. ալկոհոլը տաքացնում է
Այս երևույթը ևս չափազանցված է: Տաքացնող խմիչքների ազդեցության տակ անոթները լայնանում են, ինչից հետո ուժեղացված ջերմության փոխանցում է տեղի ունենում, այդ իսկ պատճառով մարդուն թվում է, թե նա տաքանում է: Իրականում մարմնի ջերմաստիճանը սկսում է նվազել:

Միֆ 5. ալկոհոլը վերացնում է սթրեսը
Շատ ազգերի մոտ սթրեսից ազատվելու գլխավոր միջոցը համարվում է ալկոհոլի օգնությանը դիմելը: Ապացուցված է, որ սպիրտային խմիչքները սրում են դեպրեսիայի և այլ հոգեկան խնդիրների ազդեցությունը: