«Գահերի խաղը» սերիալում (Game of Thrones, 2011-2019)   Թորմունդ Հսկայամահին մարմնավորած Քրիսթոֆեր Հիվյուն վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով: Այս մասին  հայտնել է դերասանն ինքը իր Instagram-յան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

«Ցավոք, այսօր ինձ մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Ես ընտանիքիս հետ տանը կինքնամեկուսացվեմ այնքան ժամանակ, որքան պահանջվի»,- նշել է Հիվյուն: Դերասանը նշել է, որ հիվանդության ընթացքը թեթեւ է, իր մոտ նկատվում են մրսածության միայն թեթեւ ախտանիշներ: