Բրիտանացի դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը խոսել է պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի վիրավորանքների և կարմիր գորգի վրա «կրծքերը և հետույքը թափահարելու» պահանջի մասին: «Փերլ Հարբոր»-ի աստղը այս թեմայով գրառում է արել Instagram-ի իր էջում:
Դերասանուհին լուսանկար է հրապարակել «Ինտուիցիա» ֆիլմի պրեմիերայից, որում նա էլեգանտ սպիտակ կոստյումով է: Ըստ նրա, թիմը, որն աշխատել էր նկարի վրա, ի սկզբանե չի ցանկացել մասնակցել պրեմիերային՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության պատճառով, բայց Վայնշտեյնը պնդել է, որ թիմը մեկնի Նյու Յորք՝ բարձրաշխարհիկ միջոցառմանը ներկա գտնվելու համար: Այնուհետև նա Բեքինսեյլին հրավիրել է իր տուն, որպեսզի, իբր, նրանց երեխաները միասին խաղան:
Դերասանուհին հիշել է, որ դայակը երեխաներին տարել է առանձին սենյակ, որից հետո կինոռեժիսորը սկսել է բղավել նրա վրա. «Դու հիմար ես …, դու փչացրեցիր իմ պրեմիերան: Եթե ես կազմակերպում եմ կարմիր գորգը, դու պետք է կիպ զգեստ կրես և թափահարես կրծքերդ ու հետույքդ, և ոչ թե անիծյալ լեսբուհու նմանվես»:
Հարվի Վայնշտեյնը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման: Նրան մեղավոր են ճանաչել երրորդ աստիճանի բռնաբարության և առաջին աստիճանի սեքսի պարտադրման մեջ: