Քայլի Ջենները պաշտում է էքսպերիմենտներ անել մազերի հետ։ Թվում է՝ նա մազերին արդեն իսկ փորձել է ծիածանի բոլոր գույները՝ նեոնոային դեղինից մինչեւ սառը կապույտ։ Երկրպագուներն արդեն մոռացել են՝ ինչ տեսք ունեն նրա իսկական մազերը։
Քայլին Snapchat-ում կարճ տեսանյութ է հրապարակել, որում իրեն լուսանկարել է ոճաբանի սրահի հայելու մեջ։ Ջենները հոլովակում առանց շքեղ մազերի է եւ կարճ կարեով։ Մազերի արմատների հատվածում ներկ է քսված, Քայլին գրեթե դիմահարդարված չէ։
Հեյթեները մեկնաբանություններում ծաղրել են նրա մազերի վիճակը։ «Նրա մազերը շատ վնասված տեսք ունեն», «Զարմացած եմ, որ այդ պլաստիկե աղջիկը դեռ մազեր ունի», «Մեծ ճաղատ հատված եմ տեսնում։ Դա, հստատատպես, կեղծամի մշտական կրման հետեւանք է», «Կեղծ, կեղծ, կեղծ ընտանիք, որին պաշտում են միլիոնավոր հիմարներ», «Կարծես թե նա ինքնավստահ չէ, եթե նա կարիք ունի ամեն շաբաթ փոխելու մազերի գույնը»,- գրել են նրանք։
Ոճաբանի մոտ մի քանի ժամ անցկացնելուց հետո նրա մազերը կրկին «երկարել են», իսկ դեմքին հայտնվել է նրան բնորոշ դիմահարդարումը։