Ռուսական շոու բիզնեսի հայտնի ընտանիքներից մեկը՝ ռեփեր Ջիգանի և կնոջ՝ Սամոյլովա Օքսանայի, օրերս ընտանեկան ճգնաժամ է ապրում։ Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, Սամոյլովան անսպասելիորեն հայտարարել է, որ շատ է կարոտում Ռուսաստանը։ Երկրպագուներն անհանգստանում են, որ մոդելը տնից հեռու իրեն հարմար չի զգում, հատկապես վերջերս ամուսնու ոչ ադեկվատ պահվածքի պատճառով։ Օքսանա Սամոյլովան հայտարարել է տուն վերադառնալու մասին Ջիգանի հարբած քայլերից հետո։

 

Մի քանի օր առաջ արտիստը ոչ սթափ վիճակում Instagram-ում ուղիղ եթերում է եղել, որի ընթացքում հայհոյել է ու խմել։ Նա նաեւ մի քանի տեսանյութ է հրապարակել, որոնցում նկատելի է, որ ռեփերը սափրել է մորուքն ու հոնքերը։ «Ես հոգեկան հիվանդ եմ, ինձ լավ են բուժում, լավ են կերակրում։ Տեսնում եք՝ ես «հոգեբուժարանում եմ»»,- հայտարարել է ռեփերը։ 

Այս պատմությունը հանգիստ չի տալիս երկրպագուներին և նրանք խնդրել են Ռուսաստանի ամենահայտնի հիփ-հոփ կատարողներից մեկին՝ մանրամասներ հայտնել:

«Տիմա, մեկնաբանիր Ջիգանի հետ կապված դեպքը»,- խնդրել են հետեւորդները՝ հեգնանքով նրա վիճակը «հետծննդյան դեպրեսիա» անվանելով։ «Աստված նրան առողջություն տա»,- կարճ մեկնաբանել է Տիմատին։

Ջիգանն այժմ բուժում է ստանում նարկոլոգիական կլինիկայում, եւ թվում է՝ իրեն ավելի լավ է զգում։ Սակայն ըստ ամենայնի՝ նա առհավետ ձեռքից բաց է թողել նախկին կյանքը։