Ամերիկացի հանրահայտ դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր Թոմ Հենքսի ու իր կնոջ` դերասանուհի Ռիտա Ուիլսոնի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

 

Հենքսը այդ մասին գրառում է կատարել Instagram-ի իր էջում: Նա նշել է, որ կնոջ հետ գտնվում են Ավստրալիայում: Նրանց ինքնազգացողությունը վատացել է, ունեցել են մարմնի ցավ, մրսածություն և թեթև տենդ:

«Մենք հանձնեցինք կորոնավիրուսի թեստ և արդյունքները դրական էին: Մենք մեկուսացվելու ենք այնքան ժամանակ, որքան պահանջում է հանրային առողջության անվտանգությունը», – գրել է Թոմ Հենքսը: