Ամերիկացի երգչուհի Մեդիսոն Բիրը համարձակվել է անկեղծ խոստովանություն անել։ Նա բացահայտել է իր «կեղտոտ գաղտնիքը», որը տարիներ շարունակ սարսափեցրել է նրան։

Երգչուհին Twitter-ում խոստովանել է, որ երբ ինքը 14 տարեկան էր, ընկերոջն ինտիմ տեսանյութեր էր ուղարկում։  Երիտասարդը դրանք տարածել է համացանցում, եւ դա նրա համար սարսափելի հարված էր, որից նա մինչ օրս չի կարողանում ապաքինվել:

Картинки по запросу "Мэдисон Бир"

«Ես կիսում էի իմ զգացմունքները նրա հետ, իսկ նա, իհարկե, այդ ամենը ցույց էր տալիս իր ընկերներին։ Ես շփոթված էի, շատ էի ամաչում։ Դա սարսափելի հարված էր, որը ինձ ստիպես չվստահել մարդկանց: Բայց հիմա ես աշխատում եմ այդ ուղղությամբ», - Բիրի խոսքերն է մեջբերում РEOPLETALK -ը։

Картинки по запросу "Мэдисон Бир"

Մեդիսոնը նաեւ խոստովանել է, որ երկար ժամանակ վախենում էր, որ այդ տեսանյութերը կհայտնվեն եւ կվնասեն իր կարիերան: «Եթե ես միայն կարողանայի խոսել ինչ-որ մեկի հետ այդ հարվածի մասին։ Այս բոլոր տարիների ընթացքում ես ունեցել եմ մշտական մտահոգություն։ Ես կարծես մթության մեջ էի եւ վախենում էի, որ Snapchat–ի տեսանյութը կրկին կհայտնվի, ինչպես իմ կեղտոտ գաղտնիքը, որը ես միշտ ստիպված կլինեմ պահել, քանի որ այն կվնասի իմ կարիերան», - խոստովանել է Բիրը:

 

Հետևեք NEWS.am STYLE-