Ռուս հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովայի սիրեցյալ, բլոգեր Դավիթ Մանուկյանը բացահայտել է նրանց հարաբերությունների մանրամասները: «Алена, блин!» շոուի ժամանակ նա պատմել է իրենց ծանոթության ու համատեղ կյանքի մասին։  Ծրագրի ձայնագրությունը հրապարակվել է Super-ի YouTube-յան ալիքում։

Картинки по запросу "dava и бузова"

Բլոգերը խոստովանել է. Օլգա Բուզովայի հետ համատեղ կյանքն իր համար այնքան էլ էժան չէ։ Այսպիսով, օրինակ, մի ռեստորանում ընթրելու համար զույգը կարող է ծախսել ինչպես 20, այնպես էլ 80 հազար ռուբլի: Սակայն դա չի մտահոգում երգչին, քանի որ նա անկեղծորեն սիրում է երկրորդ կեսին։

«Նա ինձ նման մարդ է: Ես իմ արտադրանքի վրա մեծ գումարներ եմ ծախսում, գովազդի համար: Եւ նույնքան գումար էլ ծախսում եմ Օլյայի վրա։ Ճիշտ նույնքան, ոչ պակաս»,-YouTube-ի DAVA-ն ասել էԱլյոնա Ժիգալովային։

Картинки по запросу "dava и бузова"

Բացի այդ, երաժիշտը պատմել է, որ ատում է, երբ շրջապատում նրան ալֆոնսի տեղ են դնում։  Մանուկյանը վստահեցնում է՝ ինքը երբեք չի ապրել սիրեցյալների փողերով։  Նրա խոսքով՝ իրական տղամարդը պետք է վճարի եւ իր, եւ ուրիշների կարիքների համար, այլ կերպ լինել չի կարող։

«Նախ, ես կարող եմ ինձ թույլ տալ։  Ինձ համար ընդհանրապես միեւնույն է։  Ես կարող եմ դոշիրակ հանել եւ ուտել < ... > Բայց ես պարզապես հասկանում եմ, որ Օլյան Օլյան է: Ես հասկանում եմ, որ նա ունի մակարդակ, եւ ես չեմ կարող նրան ինչ-որ սովորական վայրեր հրավիրել։ Ես փորձում եմ միշտ պահպանել մակարդակը», - ամփոփել է Դավիթը։