Մեքսիկայի Մեխիկո նահանգի իշխանությունները հայտարարել են, որ ագարակից առյուծ է փախել եւ մարդու հոշոտել, հայտնում է Radio Formula-ն:
Նշվում է, որ միջադեպի կապակցությամբ Վալե դե Բրավոյի շրջանի 13 հիմնական և միջնակարգ դպրոցներում դասերը չեղյալ են հայտարարվել: Բացի այդ, բնակիչներին խորհուրդ է տրվել մոտակա տարածքների փողոցներով չքայլել մինչև կորսան գազանին:
Իշխանությունները հայտնել են, որ վայրի կենդանու զոհի դին գտել են Պինալի շրջանում: Փորձագետները պարզել են, թե ինչ ընտանիքի է պատկանում գազանը եւ նշել են, որ այդ տարածքում նման մեծության կատվազգիներ չկան:
Ներկայումս գազանի որոնողական աշխատանքներին են միացել նավատորմի ուժերը, նահանգի եւ քաղաքային ոստիկանությունը: