Հանրային ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդման հեղինակ եւ վարող Լյուսի Քոչարյանն արժանացել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Women of Courage («Խիզախ կին») մրցանակին: ԱՄՆ պետքարտուղարը և ԱՄՆ առաջին տիկինն աշխարհի մասշտաբով մեծարում են այն կանանց, որոնք անտեսելով վտանգները, բացառիկ խիզախություն են դրսևորում՝ հանուն արդարության, մարդու իրավունքների, գենդերային հավասարության ու կանանց հզորացման։

Քոչարյանը հայտնվել է մրցանակակիների ցանկում՝ շնորհիվ #բռնության_ձայնը շարժման, որն ի հայտ է եկել սոցցանցերում 2018 թ-ի օգոստոսին։ Սեռական բռնության ենթարկված կանայք իրենց պատմություններն ուղարկել են Լյուսի Քոչարյանին, ինչն էլ լրագրողը հրապարակել է սոցցանցի իր էջում՝ առանց անուններ հրապարակելու։

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել այսօր։ Մրցանակները հանձնել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը: