Gucci իտալական նորաձևության տունը չեղարկել է ԱՄՆ-ում կայանալիք ցուցադրությունը՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին, հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Նշվում է, որ ցուցադրությունը նախատեսվում էր անցկացնել մայիսի 18-ին Սան Ֆրանցիսկոյում:
Պարբերականի տվյալներով, ապրանքանիշը չեղարկել է միջոցառումը որպես նախազգուշական միջոց՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով:
«Ցուցադրության նոր ժամանակի և վայրի մասին որոշումը կհրապարակվի ավելի ուշ, երբ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կհստակեցվի»,- հաղորդել է նորաձևության տունը:
Նրանք հավելել են, որ Gucci-ն այժմ մտածում է ամբողջ աշխարհում տուժածների մասին: