Ամերիկացի երգչուհի Մադոննան Փարիզում ելույթի ժամանակ ընկել է աթոռից: Միջադեպից հետո փոփ-դիվան արտասվել է, գրում է Daily Mail-ը:

61-ամյա աստղի շոուն տեղի է ունեցել փետրվարի 28-ին: Մադոննան հանկարծակի ընկել է աթոռից՝ պարային շարժումներ կատարելու ժամանակ: Բալետի պարուհիներից մեկն օգնել է երգչուհուն ոտքի կանգնել: Ականատեսները նշել են, որ Մադոննան չի կարողացել զսպել արցունքները:

Ավելի վաղ եգչուհին ծնկի վնասվածք էր ստացել, բայց որոշել էր համերգները չչեղարկել:

Madame X Tour շրջագայության ընթացքում Մադոննան ծրագրել է 79 համերգ: Առաջին համերգը տեղի է ունեցել 2019 թ.-ի սեպտեմբերի 17-ին Նյու Յորքի Բրուքլինի երաժշտական ակադեմիայում: Եզրափակիչ շոուն նախատեսված է 2020 թ.-ի մարտի 8-ին Փարիզում: