Քենդալ Ջենները նկարահանվել է Calvin Klein-ի նոր գովազդային արշավում եւ հարցազրույցներից մեկում պատմել է, որ եթե նա ստիպված լիներ ասիստենտ լինել, ապա նա կընտրեր Բեյոնսեի մոտ աշխատելը:

«Եթե ես ստիպված լինեի մեկ տարվա ընթացքում ինչ-որ մեկի անձնական օգնականը լինել, ես կընտրեի Բեյոնսեին։  Ես պարզապես ուզում եմ իմանալ, թե ինչ է նա ուտում նախաճաշին։ Եվ ես պետք է իմանամ, թե ինչ հեռուստաշոու է նա դիտում», – ասել է մոդելը։  Ջենները նաեւ հավելել է, որ եթե երգչուհին դիտում է «Ամուրին դրախտում» սերիալը, ապա նրանք հաստատ կդառնան լավագույն ընկերուհիները:

Գովազդային արշավում նկարահանվել են նաեւ Ջասթին Բիբերը, Մալուման, SZA-ն, Lil Nas X-ը, Չժան Իսինը եւ դերասանուհի Հանթեր Շեֆերը: