Մոդել Քսենյա Պունտուսը դուրս է գրվել հիվանդանոցից՝ մոտ մեկուկես ամիս բժիշկների հսկողութան տակ մնալուց հետո: Ինստագրամի իր էջում աղջիկը պատմել է, թե պատրաստ է վերադառնալ աշխատանքի:
Հիշեցնենք՝ հունվարի 11-ին Պունտուսն ընկել էր Մոսկվայի բնակելի շենքերից մեկի 3-րդ հարկի լուսամուտից: Բժիշկներն ախտորոշել էին բազմաթիվ սալջարդեր, գանգուղեղային վնասվածք: Պարզվել է, որ աղջիկը պատահմամբ է ընկել, երբ հյուր է եղել իր սիրեցյալի՝ Նիկիտա Միխալկովի թոռան տանը: