Մայրիկները, կամ մարդիկ, որոնք քնի հետ կապված խնդիրներ ունեն, հաճախ են արթնանում գիշերվա կեսին, որպեսզի նայեն ժամացույցին, որովհետև «շուտով պետք է վեր կենան»՝ երեխային կերակրեն, աշխատանքի հավաքվեն և այլն։ Արդյունքում անքնություն է սկսվում կամ էլ այն ժամանակ են արդեն քնում, երբ իրոք արթնանալու ժամանակն է։ Ինչպե՞ս լուծել այս խնդիրը։

Եկեք միասին տեսնենք, թե ինչ լուծում է տվել այս խնդրին Մարկ Ցուկերբերգը։

Նրան անհանգստացնում էր այն, որ երեխաների ծնունդից հետո կինը քնի հետ կապված խնդիրներ ուներ։ Նա արթնանում էր գիշերվա կեսին, որպեսզի նայեր ժամացույցին և հետո չէր կարողանում քնել։

«Այդ պատճառով էլ ես աշխատում էի այս «քնի տուփի» վրա։ Այն դրված է նրա մահճակալի կողքին և առավոտվա 6-7–ի կողմերում սկսում է բավական տեսանելի լույս արձակել, հասկանալու համար, որ ժամանակն է երեխաների մոտ գնալու, կամ էլ ընդհակառակը՝ դեռ կարելի է քնել։ Եվ քանի որ տուփը ցույց չի տալիս ժամը, եթե Փրիսցիլան արթնանում է գիշերվա կեսին, ուրեմն գիտի, որ պետք չէ անհանգստանալ ժամի համար»։

Այս հրաշալի հայտնագործությունն իրոք իր գործն անում է։ Մարկի կինը սկսել է չանհանգստանալ քնի ընթացքում, հիմա նա հանգիստ քնում է ողջ գիշեր՝ առանց անհանգստանալու ժամի համար, քանի որ տուփիկը հրաշքներ է գործում։

Մարկն իր հայտնագործությամբ կիսվել է սոցցանցերում, մտածելով, որ գործարարները կցանկանան այն մասսայական ապրանքի վերածել։