Մասնակիորեն կաթվածահար վիճակում գտնվող շնիկը եւ թռչել չկարողացող աղավնին գտել են միմյանց եւ ոչ մի րոպես չեն բաժանվում իրարից:
Չիխուխուա շան փոքրիկ ձագին կոչում են Լանդի, եւ նրա հետեւի թաթիկները չեն շարժվում վնասված ողնուղեղի պատճառով: Բնածին շեղումներով նրան կենդանիների օգնության ֆոնդ է բերել շներ բազմացնողը: Գերման անունով աղավնին այնտեղ է գրեթե հենց ծնվելուց հետո. նա չի կարողանում թռչել:
Զարմանալի է, որ նրանց բարեկամությունը բացարձակ պատահականություն է: Կենտրոնի աշխատակցուհին պատահաբար թռչնին դրել է քնած շնիկի մոտ: Եվ դրանից հետո նրանց իրարից պոկելն անհնար էր: Կենդանիների լուսանկարներն ու տեսագրություններն արագորեն տարածվել են Ցանցում եւ միլիոնավոր դիտումներ հավաքել հաշված օրերում, հաղորդել է Sputnik-ը: