Կյանքի 104-րդ տարում վախճանված ամերիկացի դերասան Քիրկ Դուգլասն իր ողջ կարողությունը կտակել է բարեգործական ձեռնարկներին: Այդ մասին հայտնել է Mirrer-ը:
Հոլիվուդի «ոսկե դարի» դերասանը գրեթե 80 մլն դոլար է տվել իր բարեգործական հիմնադրամին, որի շահառուներն են՝ Քիրկ եւ Աննա Դուգլասների մանկական կենտրոնը, Քալվեր-Սիթիի Քիրկ Դուգլասի անվան թատրոնը եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը: Նաեւ դերասանի կարողության մի մասն ուղղվելու է Սուրբ Լավրենտիի համալսարանին, որը գտնվում է Նյու Յորքում: Փողերն տանալու են չքավոր ընտանիքների ուսանողները:
Այսպիսով՝ նրա զավակները՝ դերասան Մայքլ Դուգլասը, կինոպրոդյուսեր Ջոել Դուգլասը եւ հեռուստատեսային պրոդյուսեր Փիթեր Դուգլասը, կմնան առանց ժառանգության: Հայտնի է, որ Մայքլ Դուգլասի կարողությունը գնահատվում Էէ 300 մլն դոլար: