Microsoft ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Office հավելվածի նոր տարբերակը՝ նախատեսված սմարթֆոնների համար, որտեղ միավորվել են օֆիսային փաթեթի տարբեր հավելվածները: Այն հասանելի է ներբեռնման համար Google Play-ում:
     Microsoft Office-ում ընկերությունը միավորել է երեք ծրագրակազմ՝ Word տեքստային խմբագիրը, Excel աղյուսակային ծրագիրն ու PowerPoint ներկայացման ծրագիրը: Սուպերհավելվածը թույլ է տալիս ստեղծել և խմբագրել ձեր սմարթֆոններում առկա փաստաթղթերն ու գրառումները, ձևափոխել էլեկտրոնային ձևաչափով տեսախցիկի միջոցով արված լուսանկարները, պատկերները վերածել աղյուսակների, ստեղծել PDF ֆայլեր: