Նոր Օրլեանում տատիկն ատրճանակով սպառնացել է բուժհաստատության անձնակազմին և առևանգել իր թոռանը, հայտնում է Fox News-ը:
Նշվում է, որ 66-ամյա Էվելին Միլլերը հիվանդանոցից տարել է իր 12-ամյա թոռնուհուն՝ զենքն ուղղելով բժիշկների և բուժքույրերի վրա: Վերջիններս փորձել են նրան խանգարել, սակայն ստիպված են եղել նրա մոտ բերել երեխային:
Տեղի ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայրից փախչելիս նա հրել է բուժքրոջը և մեքենայով վրաերթի է ենթարկել անվտանգության աշխատակցին:
Նշենք, որ իրավապահ մարմինները հաջորդ օրը հայտնաբերել են աղջկան:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել երեխայի առևանգման համար: