«Տանը մենակ» ֆիլմի աստղ Մաքոլեյ Կալկինը, որ ընկերական հարաբերություններ է ունեցել Մայքլ Ջեքսոնի հետ, խոսել է մանկապղծության մեջ փոփ երգչին ուղղված մեղադրանքների մասին: Դերասանի հետ հարցազրույցը հրապարակվել է ամերիկյան Esquire լրատվամիջոցի կողմից:
Ջեքսոնը և Կալկինը ընկերներ են դարձել 1990 թ. «Home Alone» կատակերգության թողարկումից հետո: Այդ ժամանակ Կալկինը ինը տարեկան էր, Ջեքսոնը՝ 22: Դերասանը հետագայում դարձավ երգչի դստեր՝ Փերիս Ջեքսոնի կնքահայրը:
«Ես կսկսեմ նման արտահայտությամբ. դա բառակապակցություն չէ, դա ճշմարտություն է։ Նա ինձ ոչինչ չի արել: Ես երբեք չեմ տեսել, որ նա ինչ-որ բան աներ: Եվ հատկապես հիմա ես ոչինչ չէի թաքցնի. ես չեմ ասի, որ դա նորաձև է կամ ինչ-որ բան, պարզապես այժմ լավ ժամանակ է այդպիսի գաղտնիքները բացահայտելու համար: Եվ եթե ես բացահայտելու բան ունենայի, ես կանեի դա: Բայց ոչ, ես ոչինչ չեմ տեսել», – շեշտել է Կալկինը: