Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը «վշտացած է», որ իր սիրելի թոռը՝ Պիտեր Ֆիլիպսը ստիպված է ամուսնալուծվել 12 տարվա ամուսնությունից հետո: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Ըստ ԶԼՄ-ների, ամուսնալուծությունը նախաձեռնել է Ֆիլիպսի 41-ամյա կինը: Ինքը՝ թագուհու թոռը չի էլ կասկածել, որ ընտանիքում խնդիրներ կան, եւ կնոջ ամուսնալուծվելու մտադրությունը նրա համար անակնկալ է եղել:
Ենթադրվում է, որ արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի արքայական տիտղոսներից հրաժարվելը եւ Կանադա տեղափոխվելը մեծ ազդեցություն է թողել Ֆիլիպսի կնոջ վրա, քանի որ դա նրա հայրենիքն է:
Հայտնի է, որ զույգն ունի երկու աղջիկներ՝ 9-ամյա Սավաննան եւ 7-ամյա Այլան: