Մահացել է կոլումբիական նարկոբարոն Պաբլո Էսկոբարի անձնական օգնական և վարձու մարդասպան Ջոն Հայրո Վելասկեսը՝ Պոպայ մականունով։ Այս մասին հաղորդում է RT պարբերականը՝ հղում անելով Կոլումբիայի իշխանություններին։ Ինչպես հայտնի է դարձել, տղամարդը կյանքից հեռացել է 58 տարեկան հասակում։

Նշվում է, որ հանցագործի մահվան պատճառը կերակրափողի քաղցկեղն է եղել։

Վելասկեսը մեղադրվում է 250 սպանությունների մեջ։ Բացի այդ, ենթադրվում է, որ նա ծրագրել էր ևս 2500 մարդկանց սպանությունը։