Pantone գույնի ինստիտուտը ցույց է տվել աշուն-ձմեռ 2020-2021 սեզոնի գլխավոր գույները. հենց դրանք կտեսնենք Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա ընթացքում, որն անց կկացվի փետրվարի 6-12-ը։ Pantone-ի ներկայացրած գույների շարքում են հայտնվել սաթի գույնը (Amber Glow), վառ կարմիրը (Samba), դասական կապույտը (Classic Blue), նեոնային կանաչը (Green Sheen), ավազագույնը (Sandstone), վարդագույնը (Rose Tan), վառ կապույտը (Ultramarine Green), կարմրա-աղսյուագույնը (Fired Brick), դեղձի գույնը (Peach Nougat), ծիրանագույն-մանուշակագույնը (Magenta Purple), նշի յուղի երանգը (Almond Oil), խորը կապույտը (Blue Depths), մոխրագույնը (Sleet), մուգ դեղնականաչը (Military Olive)։

Pantone назвали главные цвета осени и зимы 2020 года (фото 1)

«Ես չեմ ուզում ասել. «Ահա հինգ գլխավոր գույները։ Վերջ»։ Ես կարծում եմ՝ դա չափազանց դոգմատիկ է։ Ես ուզում եմ, որ մարդիկ իրենց հարմար զգան։ Հույս ունեմ՝ նրանք էքսպերիմենտների կդիմեն, թեեւ նրանք նաեւ հնարավորություն ունեն վերադառնալու սովորական գույներին»,- ասել է Լեատրիս Այզմանը՝ Pantone-ի գործադիր տնօրենը։

 

Pantone назвали главные цвета осени и зимы 2020 года (фото 1)