«Ճիճուների գաղտնիքը»
«Ճիճուների գաղտնիքը» գրքի հեղինակը հռոմեացի Տերցիուս Սիբելիուսն է: Այն դասվում է սատանայական ուսմունքներին վերաբերող գրքերի ցանկում և սև կախարդանքով հետաքրքրվողների շրջանում մեծ տարածում է ունեցել:
Աշխարհի բոլոր երկրների ղեկավարները հրամաններ են արձակել վերացնել մարդկանց ձեռքերում գտնվող այդ գիրքը, իսկ դրան տիրապետող սատանիստներին դաժանորեն պատժել: Արդյունքում աղանդները սկսեցին գաղտնի գործել և գաղտնի կերպով ահասարսուռ փորձեր կատարել մարդկանց ու կենդանիների վրա, բոլորից գողանալ:
Վոյնիչի ձեռագիրը
Այս գիրքը վերծանելու համար գիտնականները աշխատում են արդեն հինգ հարյուրամյակ, սակայն դեռևս հաջողվել է վերծանել միայն մի քանի նախադասություն: Գիրքը պարունակում է արտասովոր ծիսակատարություններով զբաղվող մերկ կանանց, գոյություն չունեցող բույսերի պատկերներ, աստղագիտական դիագրամներ և անհայտ բաղադրատոմսեր:
Ի՞նչ կարող է բովանդակել այս գիրքը: Միգուցե դեռ վաղ է այն բանի համար, որ մարդկությունն իմանա այդ հարցի պատասխանը, քանի որ անգամ նորագույն տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում Վոյնիչի ձեռագիրը դեռևս չի հաձողվում վերծանել:
Սև գիրք
Այս գրքի բնօրինակը պատմագետներն այդպես էլ չեն կարողացել հայտնաբերել, և ներկայումս գոյություն ունեցող բոլոր տարբերակները կրկնօրինակներ են:
Համաձայն լեգենդի՝ այս գրքում պահպանվում են ամենաազդեցիկ սև կախարդանքներն ու անեծքները, որոնք հավաքվել են դարեր շարունակ: Անգամ գրքի հեղինակին կարող էր վտանգ սպառնալ, եթե նա բավականաչափ մեծ ուժերի չտիրապետեր: Ասում են՝ գրքի բնօրինակին նայելիս հնարավոր էր մահանալ:
Թոթի գիրքը
Համաձայն առասպելի՝ այս գիրքը հեղինակել է Թոթը՝ իբիսի գլխով և մարդու մարմնով եգիպտական աստվածը: Ի սկզբանե այն գրված է եղել ոսկե տախտակների վրա, որոնք, սակայն, կորել են: Գրքի բովանդակությունը բազմաթիվ անգամներ անցկացվել է պապիրուսների վրա, սակայն հոգևորականներն ու փարավոնները հրամայել են այրել բոլոր օրինակները: Բանն այն է, որ ձեռագրերը ոչ մի կերպ չէին այրվում:
Գրքում բացահայտվում է անսահման հզորության, բոլոր հիվանդությունների բուժման գաղտնիքները, անմահության բաղադրատոմսը:
Ցզյանի բանաստեղծություններ
Լեգենդը վկայում է, որ գիրքը գրվել է հին Հնդկաստանում սուրբ իմաստունների կողմից, որոնք կարողանում էին հպումով մահացու հիվանդություններ բուժել և հայացքով առարկաներ այրել:
Այս գիրքը երբևէ չպետք է հայտնվեր «անպետք» մարդկանց ձեռքերում, այդ իսկ պատճառով իմաստուններն այն հետևողականորեն պահպանում էին: Համարվում էր, որ եթե գիրքն օգտագործեր տգետ մարդ, ապա վերջինս ժամանակի ընթացքում տարբեր հիվանդություններ ու դժբախտություն ձեռք կբերեր: