Ամերիկացի փոփ երգչուհի Ռիհաննան երկար ժամանակ չի տխրել Սաուդյան Արաբիայից գործարարից բաժանման պատճառով. կասկածում են, որ նա սիրավեպ ունի ռեփեր A$AP Rocky-ի հետ։ Այս մասին հայտնում է բրիտանական The Sun-ը։

Լրագրողները բազմաթիվ անգամներ աստղերին նկատել են ոչ ֆորմալ իրավիճակում։ Նրանք բարեգործական համերգի են մասնակցել Նյու Յորքում, ապա գիշերն անցկացրել հյուրանոցում։ Տեղեկատվությունն առայժ չեն հաստատել։

Картинки по запросу рианна getty

Բառացիորեն նախորդ շաբաթ համաշխարհային բոլոր լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ երգչուհին բաժանվել է Սաուդյան Արաբիայից գործարար Հասան Ջամիլից։ Նախկինում նա սիրավեպ է ունեցել ռեփեր Թրեւիս Սքոթի, Դրեյքի եւ Քրիս Բրաունի, դերասան Ջոշ Հարթնեթի եւ բեյսբոլիստ Մեթ Քոմփի հետ։ 31-ամյա ASAP Rocky-ն հանդիպել է Իգի Ազալիայի հետ։