Բրիտանացի մասնագետները վերականգնել են հին եգիպտական քրմի՝ Նեսյամունի ձայնը, որն ապրել է Ռամզես 11-րդի կառավարման ժամանակաշրջանում: Նա մահացել է Ք.ծ.ա. 1100 թվին: Նրա մումիան հայտնաբերվել է Կառնակի տաճարների համալիրում: Ներկայումս մումիան պահպանվում է Լիդսի թանգարանում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քրմի մումիան հրաշքով են փրկել գերմանական ռմբակոծությունից, որը ոչնչացրել է թանգարանի հավաքածուի զգալի մասը:

 

 
7
 
STOPPED
 
 
 
 

 

Քուրմն աստվածներին խնդրել էր վերադարձնել իր խոսելու շնորհը, որ կարողանա պատմել իր մասին և վաստակի մահից հետո հավերժական կյանքի իրավունք: Գիտնականներն էլ փորձել են օգնել նրան:

 
 
 

Լոնդոնի համալսարանի գիտնական Դևիդ Հովարդը, սակայն, ընդգծում է, որ արդյունքը մոտավոր է: Առանց Նեսյամունի ձայնային տրակտի կառուցվածքի իմացության՝ հնարավոր չէ ճշգրտություն ապահովել: