Ռուսաստանի Սամարայի մարզի Շիգոնսկի շրջանում ինֆորմատիկայի ուսուցչուհին դուրս է եկել աշխատանքից այն բանից հետո, երբ նրա էրոտիկ պարի տեսանյութը հայտնվել է համացանցում: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն:

Ուսուցչուհի Քսենյա Սեմենովան դպրոցում աշխատանքից հետո պարում է ակումբներում, տոնական միջոցառումներին և նույնիսկ հարսանիքներում: Նա իր պարի հոլովակները հրապարակում է YouTube-ում դեռ 2014 թվականից:

 

Սեմենովան նշել է, որ իր կամքով է դուրս եկել աշխատանքից, իսկ ակումբում, որտեղ էրոտիկ պար է ցուցադրել, անչափահասների մուտքն արգելված է:

 
 
 

Նա նաև հայտնել է, որ դպրոց է գնում միայն պարկեշտ, ուսուցչին հարիր հագուստով, իսկ իր սոցիալական օգտահաշիվները փակ են աշակերտների համար:

 

Պարբերականի հաղորդմամբ՝ Քսենյան ունի երեք բարձրագույն կրթություն: «Ես վստահ եմ, որ իմ դասերից երեխաները միայն օգուտ են քաղել»,- ասել է նա:

 

Տեսանյութը: vk.com/shigonskie