Ամերիկացի դերասան Քեւին Սփեյսիին սպառնացել են սեռական ոտնձգությունների համար նոր հայցով, հայտնում է RadarOnline-ը։
Մերսողի որդին՝ Սքայ Ալվեսան (նրա հայրը մահացել է «Քարտե տնկաը» սերիալի աստղի դեմ հայց ներկայացնելուց հետո), հայտնել է, որ մահվանից առաջ հայրը բոլոր մանրամասներով ներկայացրել է Քեւին Սփեյսիի գործողությունները։
Նա խոստացել է բոլոր մանրամասները բացահայտել դատական գործընթացի շրջանակներում։ Ալվեսն ընդգծել է, որ հայրն առաջիններից մեկն է եղել, ով արտահայտվել է Սփեյսիի դեմ, եւ նրանից հետո խոսել են դերասանի մյուս ենթադրյալ զոհերը։
Ալվեսի հայրը 2019թ.-ի աշնանը մահացել է քաղցկեղից։ Մերսողը վստահեցնում էր, որ 2016թ.-ի աշնանն արտիստը ոստնձգություններ է թույլ տվել Մալիբուում գտնվող մասնավոր կեցավայրում՝ Կալիֆոռնիա նահանգ։ Ըստ ենթադրյալ զոհի խոսքերի՝ Սփեյսին իրեն խնդրել է դիպչել սեռական օրգաններին։