Ուգանդա նահանգում Կայունգա մզկիթի իմամ Մուհամեդ Մութուբուին վերջերս հանել են պաշտոնից, քանի որ նրա կինը գողացել է հարևանի հեռուստացույցը: Սակայն սա ամենը չէ: Հետաքննությունը պարզել է, որ իմամի կինն ամենևին էլ կին չէ, տղամարդ է:
Daily Monitor-ը գրում է, որ թեև ամուսնությունից հետո 2 շաբաթ է անցել, սակայն իմամը բնավ էլ ուշադրություն չի դարձրել իր կենակցի իրական սեռին և երբ իմացել է ճշմարտությունը, մեծ հիասթափություն է ապրել: Դրան գումարվել է նաև մյուս հարվածը՝ մզկիթից հեռացնելը: Ըստ աղբյուրի՝ այժմ խաբված ամուսինը փորձում է ուշքի գալ բարեկամների տանը: Վերադառնալ այն տուն, որտեղ ինքը ապրել է «կնոջ» հետ, դեռ չի պատրաստվում:
Իմամի հարևաններն էլ պատմել են, որ արտաքինից բոլորովին հնարավոր չի եղել կռահել, որ նրա կինը իրականում տղամարդ է: Նա մեծ հաճույքով արել է բոլոր տնային գործերը՝ եփել է, լվացել, մաքրել: