Ռոք երաժիշտ Օզի Օսբորնը առաջին անգամ հրապարակավ խոսել է իր կյանքի այս փուլում Պարկինսոնի (համակարգային նյարդաբանական հիվանդություն) հիվանդության մասին:

«Բարի լույս Ամերիկա» հեռուստածրագրում նա ասել է, որ 2019 թվականին իր մոտ ախտորոշվել է հիվանդության երկրորդ փուլ: «Ես գաղտնիքներ վատ եմ պահում: Անհնար է այլևս  թաքցնել դա», – նրա խոսքը մեջբերել է The Daily Beast-ը:

Կինը՝ Շերոնը, որ ներկա է եղել եթերում, ասել է, որ շատ դժվար է տեսնել սիրելի մարդու տառապանքը: «Պարկինսոնի հիվանդությունը բազմաթիվ տեսակներ ունի, այն ոչ մի դեպքում մահվան դատավճիռ չէ, բայց դա ազդում է նյարդային համակարգի վրա», – ասել է նա:

Օզի Օսբորնը երկրպագուներին խոստացել է, որ նա կմեկնի համերգային շրջագայության՝ չնայած ախտորոշմանը:

 
 

«Երկրպագուներն իմ օդն են: Ես ընդունել եմ այն փաստը, որ  ունեմ Պարկինսոնի հիվանդություն: Եվ ես հույս ունեմ, որ իմ երկրպագուները կմնան ինձ հետ, քանի որ նրանք ինձ այնքան շատ են պետք», – անկեղծացել է երաժիշտը: