1. Նրան ասացեք, որ հանդիպման հենց առաջին օրը կուզենայիք նրան ձեզ հետ տուն տանել
Նրա մասին որեւէ տեղեկություն իմացեք, նախքան կհրավիրեք ժամադրության: Օրինակ` անունը, տարիքը, մասնագիտությունը: Աղջիկը կգնահատի, որ դուք հետաքրքրվել եք իրենով: Նա ձեզ նրբորեն կակնարկի, եթե ուզենա ձեզ հետ տուն վերադառնալ:
2. Գովեք մարմնի առանձին մասերը, ոչ թե ամբողջ մարմինը
«Դու սքանչելի տեսք ունես», բայց ավելի լավ է ասել` «դու սքանչելի կեցվածք ունես»:
3. Զրույցներ ձեր կամ նրա սեռական կյանքի մասին
Նրան մի ասեք, թե կուզեիք հետը կոշտ սեքսով զբաղվել կամ նրան գամել մահճակալին: Եթե դուք դեռ նոր եք ծանոթացել, չարժե նման անձնական տեղեկություն բացահայտել: Հավանաբար նա ինքը կուզենա ձեզ պատմել իր ցանկությունների մասին: Երբ ուզենա ձեզ տեղյակ պահել այդ պահերին, նա ինքը կպատմի:
4. Առեւտուր մի արեք
Ոչ մի դեպքում չասեք, որ ձեր նվիրած խմիչքի դիմաց նա պարտավոր է պարել ձեզ հետ: Նա ձեզ ոչինչ պարտք չէ: Ձեզ ոչ ոք չէր ստիպել ինչ-որ բան գնել, եւ նա էլ ամենայն հավանականությամբ ձեզ ոչինչ չէր խոստացել: Եթե նա չուզենա պարել ձեզ հետ, համբուրել կամ թողնել իր հեռախոսահամարը այն բանից հետո, երբ նրան խմիչք եք հյուրասիրել, նշանակում է ցանկություն չունի: Դա ճիշտ է: Դուք լիակատար իրավունք ունեք չարանալու, բայց ցույց մի տվեք դա:
5. Նրան ասեք, որ ուզում եք նրա համար ինչ-որ բան գնել
Դա կարող է արդյունք տալ, դուք կարող եք փորձել փողով նվաճել նրան: Բայց չպետք է դրա վրա կառուցեք ձեր հետագա հարաբերությունները:
6. Չարժե փորձել գայթակղել այն աղջկան, որն ընկեր ունի
Համառությունը հաճախ արդյունավետ է, բայց եթե նա ուրիշ տղամարդու հետ է ապրում, որի հետ մի քանի ամսից ամուսնանալու է, դա, անկեղծ ասած, հարգանքի նշան չէ:
7. Նրան դիպեք սեթեւեթանքով եւ հարգանքով
Ոչ մի դեպքում «պատահաբար» մի դիպեք կրծքին կամ հարվածեք հետույքին, ձեր նկատմամբ նա ոչ մի հարգանք եւ հետաքրքրություն չի ունենա: Եթե հենց նոր եք ծանոթացել կնոջ հետ, ձեզ արժանապատվորեն պահեք: Գրկեք նրա գոտկատեղը կամ ուսերը, ավելորդ բաներ թույլ մի տվեք:
8. Շարունակեք գործել նույնիսկ եթե նա ասում է, որ հետաքրքրված չէ ձեզնով
Երբ նա ասում է, որ չի ուզում իր հեռախոսահամարը տալ, կարիք չկա, որ շարունակեք խնդրել նրան: Շարունակեք գործել, այլ միջոցներ փորձեք: