Դերասանուհի Իննա Խոջամիրյանը ներկայացել է լողափնյա կերպարում։

Իննան նոր լուսակար է հրապարակել իր Instagram-ում, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացրել է լողափից։ Կադրում Իննան կրում է սպիտակ լողազգեստ եւ նույն երանգի վերնազգեստ։ Կերպարն ամբողջացրել են լայնեզր գլխարկն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում դերասանուհին հարց է ուղղել հետեւորդներին՝ գրելով․ «Ո՞րն է տարվա քո եղանակը»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Իննայի հետ լուսանկարներ էր տեղադրել դերասան Վահե Զիրոյանը։ Նրանք այս շրջանում նկարահանվում են «Երկուսով» հեռուստասերիալում եւ մարմնավորում են գլխավոր հերոսների կերպարները։ «Էն որ փորձ ես անում ու ասում են՝ ժպտացեք, նկարում եմ»,- հրապարակումը մակագրել էր Վահե Զիրոյանը։