Հայտնի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում կիսվել է իր նոր նախագծի մասին պատմող տեսահոլովակով եւ արել հետեւյալ գրառումը․
«Ահա իմ նոր վավերագրական ֆիլմի պաշտոնական հոլովակը: Քրեական արդարադատության բարեփոխումը ինձ համար շատ կարևոր է, և ես անհամբեր սպասում եմ, որ կիսվեմ ձեզ հետ այդ պատմություններով: «Արդարադատության նախագիծը» կներկայացվի կիրակի՝ ապրիլի 5-ին»: