Սանկտ Պետերբուրգի բնակչուհի Ելենա Պանինան ցանկանում է ամուսնանալ մահացած տղամարդու հետ:

Фонтанка-ի հաղորդմամբ՝ կինը դատարան է դիմել, որպեսզի իրականացնի երազանքը:

Նշվում է, որ 54-ամյա Վլադիմիր Շանինը մահից երեք օր առաջ Ելենային մատանի է նվիրել և ամուսնության օր նշանակել, սակայն, հարսանիքն այդպես էլ չի կայացել:

Այժմ կինը որոշել է դատարանի միջոցով ամուսնանալ Վլադիմիրի հետ, որպեսզի կարողանա ժառանգել նրա ունեցվածքը: