«Դոմ 2»-ի նախկին մասնակից Լիզա Տրիանդաֆիլիդին անհաջող պլաստիկ վիրահատության է ենթարկվել։ Նա լիպոսակցիայից հետո դժգոհ է վիրահատական միջամտությունից։

Image result for лиза триандафилиди instagram

«Ես այսպիսի այլանդակ որովայն ունեմ։ Աղջիկները հարցնում են՝ ինչպես եմ առհասարակ քայլում։ Պատրաստ եմ արտասվել, որովայնս կախված է։ Բժիշկներն արդարանալով ասում են, թե մաշկս այն չէ։ Իսկ ինձ կրկին անհաջող վիրահատության են ենթարկել»,- բողոքում է Լիզան։

Մի քանի ամիս առաջ Լիզան նստատեղը մեծացնելու նպատակով վիրահատություն է արել՝ որովայնի հատվածից ճարպ տեղափոխելով նստատեղ։ Հանուն դրա նա ստիպված է եղել նույնիսկ գիրանալ 8 կլիլոգրամով։ Սակայն փարթամ նստատեղ ունենալու նրա բոլոր սպասումներն ապարդյուն էին։

Երկու ամիս է անցել, եւ իրավիճակը ճգնաժամային է թվում։ Բժիշկն առաջարկել է կես տարի անց եւս մեկ վիրահատություն անել։ Սակայն Լիզան հրաժարվել է, քանի որ այլեւս չի ցանկանում վիրահատության ենթարկվել։ Նա որոշել է նիհարել սովորական միջոցով, միեւնույն ժամանակ արդարության հասնել, թեեւ չի նշել՝ ինչպես է դա անելու։

 

 

 

Հետևեք NEWS.am STYLE-