Ռեփեր Տիմատին դստեր` Ալիսայի հետ սիրում է զվարճանալ։ Նրանք որոշել են իրենց առաջարկած պայմաններով խաղալ «քար, մկրատ, թուղթ»։  Եթե պարտվում է Ալիսան, ապա հայրը երեկոյան դիտելու համար ընտրում է ֆիլմ, այլ ոչ թե մուլտֆիլմ: Տիմատիի պարտվելու դեպքում սափրում է մորուքը։

Ռեփերը հեշտությամբ համաձայնել է՝ կարծելով, որ աղջիկը չի կարողանա հաղթել իրեն։ Անսպասելիորեն Ալիսան է հաղթել։ Սկզբում երաժիշտը հրաժարվել է կատարել խոստումը, բայց հետո, այնուամենայնիվ, վերցրել է ածելին։  Ամբողջ գործընթացը դերասանը նկարահանել է եւ հրապարակել իր Instagram-ում։ 

Դե ինչ, սափրման ընթացքում հորը հետեւած Ալիսան, ըստ ամենայնի, գոհ է մնացել։

 

 

 

 

 


NEWS.am STYLE