Հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Լեոնարդ դի Կապրիոյի հետ. դեկտեմբերի վերջին հանգստանալով միլիոնատերերի Սեն Բարտ կղզում՝ դերասանն ու նրա ընկերուհին փրկել են ֆրանսիացի տղամարդու։ Ըստ աղբյուրի տվյլաների՝ հոլիվուդյան աստղն ու նրա ընկերուհին՝ Կամիլա Մորոնեն, լողացել են զբոսանավով, երբ խեղդվող տղամարդու մասին հաղորդագրություն է ստացվել։ Լեոնարդոն, առանց մտածելու, համաձայնել է օգնել եւ գնացել որոնելու 24-ամյա ֆրանսիացուն, որը հարբել է ու դուրս ընկել նավից։ Նավապետը չի իմացել՝ որքան ժամանակ է նա անցկացրել ջրում եւ որտեղ է գտնվում։

Картинки по запросу dicaprio getty images

Դի Կապրիոյի զբոսանավը միակն էր, որը պատասխանել է շտապ հաղորդագրությանը։ Դերասանը գնացել է՝ որոնելու հարբած ֆրանսիացուն։ Մի քանի ժամ անց նա ջրում մարդու է նկատել։ Նա վերջին ուժերով նշաններ էր տալիս՝ բարձրացնելով ձեռքերը։ Նա ջրում մնացել էր 11 ժամ։

Похожее изображение

Նավապետը, որը կորցրել էր ֆրանսիացուն, փրկվելու շանսերը գնահատել է «միլիարդից մեկը»։ Փրկված տղամարդուն Լեոնարդո դի Կապրիոյի զբոսանավի վրա կերակրել են ու փոխել հագուստը։ Նրա անունը Վիկտոր է, նա շատ քաղցած է եղել եւ ջրազրկված։ Երբ նա ուշքի է եկել սկսել է արտասվել ու շնորհակալություն հայտնել դերասանին։ Այո... «Տիտանիկից» Ջեքի բախտը, որի կերպարը մարմնավորել է դի Կապրիոն, ավելի քիչ է բերել։