Ժողովրդական կանացի իմաստության համաձայն, այնքան դժվար չէ սիրելի տղամարդուն գտնելը, որքան նրան պահելը: NEWS.am STYLE-ը որոշեց ընթերցողներին ներկայացնել մի քանի խորհուրդ՝ սիրելիի հետ հարաբերություններն ամրապնդելու համար:

1. Նախ աշխատեք հետաքրքրել տղամարդուն, հետաքրքրվեք նրա գործերով եւ խնդիրներով, ուրախացեք նրա համար: Արեք այնպես, որ նրան ձեզ հետ հետաքրքիր լինի: Չէ՞ որ սիրելին պետք է ոչ միայն ցանկության առարկա լինի, այլ նաեւ հավատարիմ ընկեր:

2. Սովորեք ձեր տղամարդու մոտ խանդ առաջացնել: Նա պետք է տեսնի, որ այլ տղամարդիկ ձեզ ուշադրություն են դարձնում: Սակայն սահմանները մի անցեք. առավելագույնը, որ կարող եք ձեզ թույլ տալ, թեթեւ սեթեւեթանքն է: Տղամարդը պետք է հասկանա, որ կարող է կորցնել ձեզ, որ «դարերով իրենը չեք», այդ ժամանակ նրա մոտ կարթնանան նվաճողի նախնադարյան բնազդները:

3. Փորձեք տարբեր լինել: Եթե սովորաբար հմայիչ եք, քնքուշ եւ տնային կատվիկ, ապա չի խանգարի երբեմն փորձել սառը քածի դերը: Կամակորություն, նկատողություններ արեք, թույլ մի տվեք ձեզ դիպչել: Միայն մի բացահայտեք ձեր արարքի պատճառները: Նման հակադրության դեպքում նա կարող է հասկանալ, որ անկանխատեսելի եք:

4. Փորձեք զարգանալ, ընդլայնեք շփման շրջանակը, նոր հետաքրքրություններ եւ հոբբի գտեք: Դա կօգնի չկենտրոնանալ տղամարդու ուղղությամբ: Մի թողեք ձեր հետաքրքրությունները հանուն սիրելիի. նա պետք է տեսնի, որ բացի իրենից, դուք ինչ-որ այլ բանով էլ եք հետաքրքրվում: Այդ դեպքում նա անպայման կձգտի ձեր ուշադրությունն ուղղել դեպի իրեն: Բացի այդ, առանց հետաքրքրությունների կանայք բավական սահմանափակ են եւ շատ արագ ձանձրացնում են տղամարդկանց: Հետաքրքիր զբաղմունքը ձեզ նոր գիտելիքներ եւ անկախություն կտա, իսկ դա նշանակում է՝ դուք ավելի հետաքրքիր զրուցակից կդառնաք:

6. Մի մոռացեք, որ տղամարդուն հարկավոր է ինքնահաստատվել սեքսում: Այդ պատճառով սեռական կյանքում բազմազանությունը նույնպես կարեւոր դեր է խաղում: Աշխատեք անկողնում լինել տարբեր, ինքնաբուխ եւ խորհրդավոր:

7. Ծրագրեք ձեր համատեղ ապագան: Մտածեք արարողություններ, որոնք ձեզ կմիավորեն: Օրինակ, շաբաթ երեկոն անցկացնում եք միայն երկուսով կամ ուրբաթ կինո եք գնում: Դա կայուն սովորույթ կձեւավորի, այդ պատճառով եթե նա խախտի արարողությունը, մեղքի զգացողությունն ապահովված է: