Դանիայում բացվել է եզակի հյուրանոց, որի համարները գտնվում են ծառերի կատարին։ Ներկայումս ավարտուն տեսք ունի միայն մեկ համար, սակայն արդեն յոթանասուն համարի ամրագրման համար գործարք է կատարվել։ Այս մասին հայտնում է sclistok.com-ը։ Երկու հոգանոց մեկ համարի գիշերակացը նախաճաշով արժե 2750 դանիական կրոն։ Հյուրանոցի կառուցման համար ծախսվել է մեկ եւ կես միլիոն կրոն։ Համարում կան բոլոր կենցաղային հարմարությունները։